կարևոր
295 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-13 14:57
Հասարակություն

Ինչքան հարկերով մեզ սեղմեն, էդքան իրենց համար ավելի վատ ա լինելու․ տնտեսվարող

Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Նշենք, որ տնտեսվարողներին նախորդ շաբաթ հանդիպել էր կառավարության ներկայացուցիչը, լսել նրանց և պահանջները գրավոր ձևակերպմամբ մուտք արել կառավարություն։ Տնտեսվարողներն այսօր հավաքվել են՝ իմանալու իրենց տրվող պատասխանի մասին։