Փոխարժեքներ
13 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.42 |
EUR | ⚊ | € 412.99 |
RUB | ⚊ | ₽ 4.331 |
GBP | ⚊ | £ 495.29 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
«Հորդորում եմ 2023-ին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին արձագանքել. թուլյ չեմ տա որևէ մեկն Արցախի ՊԲ մարտական ուղին անարգի» ԱԺ
ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի իրադարձությունների ժամանակ ՊԲ-ի պահվածքի, մարտերի շուրջ քննարկումներին և զարմանք արտահայտեց, որ դրան չեն արձագանքում մարդիկ, ովքեր այդ ժամանակ մարտեր են վարել:
«Հատկապես ինձ համար շատ տարօրինակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Նա ներկայումս Գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Իր լռությունը ինձ համար մտահոգիչ է: Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
«Ես հորդորում եմ առաջին հերթին 2023թ-ի սեպտեմբերի 19-ի պաշտպանության բանակի հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու: Ես որևէ ձև որևէ մեկին հագիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի պաշտպանության բանակի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը: Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, Մեկ այլ բան է, որ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։