Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում կամ ստեղծել «կեղծ դրոշի» գործողություն՝ դրա համար մեղադրելով Ուկրաինային. Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Վաշինգտոնի ներկայացուցիչը իրականությանը համապատասխան չի համարում Ռուսաստանի այն հայտարարությունները, թե իբր ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական զենք է մշակում։
«Այժմ, երբ Ռուսաստանը ներկայացրել է այս կեղծ պնդումները, և Չինաստանը, կարծես, աջակցել է այդ քարոզչությանը, բոլորս պետք է հետևենք Ռուսաստանին, որը Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կարող է կիրառել կամ «կեղծ դրոշի» գործողություն իրականացնել՝ կիրառելով դրանք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Guardian-ը, վկայակոչելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրները, գրել էր, որ Լոնդոնը մտավախություն ունի, թե Ռուսաստանը կարող է պատրվակ սարքել Ուկրաինայի հետ պատերազմում քիմիական զենք կիրառելու համար, քանի որ Կիևն արագ գրավելու ծրագիրը ձախողվել է:
Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը հնարավոր է քիմիական զենքի սադրանքներ իրականացնի Ուկրաինայում` մեղքը բարդելով Մոսկվայի վրա: