|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաքուն ԱՄՆ-ին և Ռուսաստանին ծանուցումներ է ուղարկել Ադրբեջանում USAID-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին: Այս մասին հայտնում է apa.az-ը:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի, և դրա հետ կապված՝ դադարեցվում է նրա գործունեությունը երկրում։
Հունվարի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը վրացի գործընկեր Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում պետք է դադարեցվի, քանի որ կազմակերպությունն ավելի շատ առաջ է մղում Միացյալ Նահանգների, քան՝ Ադրբեջանի շահերը։