կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 18:16
Քաղաքական

Բրիտանական ոստիկանությունը 20 տուգանքի ծանուցում է ուղարկել Դաունինգ սթրիթի երեկույթների հետ կապված

Բրիտանական ոստիկանությունը 20 տուգանքի ծանուցում է ուղարկել Դաունինգ սթրիթի երեկույթների հետ կապված

Բրիտանական ոստիկանությունը երաշխավորելու է ուղարկել վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրում եւ գրասենյակներում հավաքույթների ժամանակ կորոնավիրուսային մեկուսացման կանոնների խախտման ամրագրված տուգանքների մասին առաջին 20 ծանուցումները, նշվել է Սքոթլանդ Յարդի հաղորդագրությունում։

Ոստիկանությունը հետաքննում է Դաունինգ սթրիթում անցկացված 12 հավաքույթ այն բանից հետո, երբ ներքին հետաքննությունը ցույց էր տվել, որ Ջոնսոնի աշխատակիցները  ալկոհոլի օգտագործմամբ երեկույթներ էին կազմակերպել, իսկ վարչապետն ինքը ներկա էր գտնվել  մի քանի միջոցառումների։

«Այսօր մենք կսկսենք ուղարկել 20 ծանուցում ամրագրված տուգանքների մասին՝ COVID-19-ի հետ կապված լոքդաունի կանոնների խախտումների հետ կապված»,- նշվել է հաղորդագրությունում։

Տուգանքների ծանուցումները կտրվեն Քրեական հաշվառման ACRO վարչության կողմից։ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք  այդ հետաքննության արագ կատարման համար եւ մի շարք գնահատականներ ենք տվել։ Բայց հետաքննության նյութերի զգալի ծավալի պատճառով, որոնք դեռեւս պետք է ուսումնասիրել, կարող են հետագա ծանուցումներ ուղարկվել ACRO-ից, եթե ձեռք բերվեն ապացույցներ»,- նշել են ոստիկանությունում։ Այնտեղ ավելացրել են, որ չեն ասի, թե ինչ իրադարձությունների մասին է նշվել ծանուցումներում, քանի որ դա կարող է հանգեցնել հանցակից անձանց պարզմանը։

Բրիտանիայի վարչապետը հայտնվել է քննադատության ալիքի եւ պաշտոնը կորցնելու սպառնալիքի տակ՝ հաամզգային լոքդաունի ժամանակ Դաունինգ սթրիթում, կառավարական նստավայրում երեկույթների հետ կապված։

Ավելի վաղ վարչապետի գրասենյակը հրապարակել էր ներքին ստուգման հաշվետվությունը, որը կատարել էր ավագ պետծառայող Սյու Գրեյը։ Ստուգումը ցույց էր տվել, որ Դաունինգ սթրիթում որոշ «հավաքույթներ» տեղի են ունեցել այդ պահին սահմանված սանիտարական կանոնների խախտմամբ։ Այժմ հետաքննությամբ զբաղվում է Լոնդոնի ոստիկանությունը։ Ինքը՝ Ջոնսոնը, զեկույցի հրապարակումից հետո քանիցս հրաժարվել է պաշտոնից հեռանալ եւ կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին։