Լիբիայի զինդատախազությունը ձերբակալման ծանուցում է ուղարկել Խալիֆ Խաֆթարին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Խաֆթարի բանակը հարձակում է գործել Տրիպոլիի վրա, և հեղաշրջման անհաջող փորձի համար նա կարող է ձերբակալվել: Խաֆթարից բացի ևս վեց զինվորական պաշտոնյաներ կձերբակալվեն: Խաֆթարը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցներից էր, սակայն 80-ականներին մեկնել էր ԱՄՆ, և հեղաշրջման փորձի համար դատապարտվել մահապատժի: Խաֆթարը Լիբիա է վերադարձել 2011-ին` սկսելով ձևավորել Լիբիայի ազգային բանակ` նախկին սպաներից կազմված: