|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում 78 մարդու կյանք խլած հրդեհի գործով հետաքննության շրջանակում 15 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սաբահ» թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 25-ին հայտարարել է, որ երկրի դատական համակարգը բոլոր ջանքերը գործադրում է միջադեպը բոլոր առումներով պարզաբանելու համար:
Նա նաև «խիղճ ունենալու» կոչ է արել նրանց, ովքեր «քաղաքական բանավեճ» են կազմակերպում հրդեհի շուրջ։
«Հինգ կասկածյալներ, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլեները և հրշեջ վարչության փոխտնօրեն Քենան Ջոշքունը, կանգնել են դատարանի առջև», - գրում է պարբերականը։
Հրդեհն ընդգրկել է Թուրքիայի Բոլուի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող շենքը։ Grand Kartal-ի հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակներում կան ձերբակալվածներ, այդ թվում ՝ հյուրանոցի սեփականատերը։