|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ջավախքում մեկնարկել են նոր լեռնադահուկային հանգստավայրի կառուցման աշխատանքները: Խաղադաշտի երկարությունը կազմելու է 280 մետր: Նույն տարածքում նախատեսվում է կառուցել լեռնադահուկային դպրոց, զբոսաշրջիկների համար ճամբար եւ հյուրանոց: Արդեն ավարտվել է լողավազանի շինարարությունը. տեղեկացնում է akhaltskha.net լրատվական կայքը:
Այդ ամենին զուգընթաց իրականացվում են շրջանի ենթակառուցվածքների թարմացման աշխատանքներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի նախագահի հիմնադրամի կողմից եւ նպատակ ունի զարգացնել տարածաշրջանում սպորտային զբոսաշրջությունը, ինչն էլ, կազմակերպիչների համոզմամբ, կօգնի բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը: