կարևոր
217 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-22 16:30
Քաղաքական

Փաշինյան համար գալիս է նոր կարևոր որոշումների ժամանակը

Փաշինյան համար գալիս է նոր կարևոր որոշումների ժամանակը
Հայաստանի ղեկավարությունը համաձայնել է Բաքվի պահանջին ԵԱՀԿ-ին համատեղ դիմում ուղարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թ-ին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին: ՀՀ նարչապետը հայտարարել է պաշտոնական Երեւանի՝ նման քայլ կատարելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ հակամարտությւթնն ավարտված է, եւ դրա կարգավորման համար ստեղծված միջազգային ձեւաչափի գոյության անհրաժեշտություն այլեւս չկա: Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկը վերացվել է։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները 2022 թ-ի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ, եւ այդ ձեւաչափը Արեւմուտքի կողմից արգելափակվել է, հիշեցրել է Տարասովը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ «հաշվի առնելով դա, ինչպես նաեւ Երեւանի կողմից (2022 թ-ին Պրահայում) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը՝ «երկրում» իրավիճակի արմատական փոփոխությամբ, այդ ձեւաչափը կորցրել է իր արդիականությունը»։

Դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւական գոյությունն աշխարհաքաղաքական մասունք դարձավ, թեեւ Հայաստանը շարունակում էր փորձել այն օգտագործել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում։ Ավելին, այն բանից հետո, երբ նա արգելափակեց Ռուսաստանի միջնորդական մասնակցությունը խաղաղ գործընթացին, սկսեց իր քաղաքականության մեջ օգտագործել ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահների ջանքերը», - նշել է քաղաքագետը։

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է․ «Մինսկի խումբը թեեւ ներկայումս չի գործում, բայց լեգիտիմ ձեւաչափ է, որն ունի օրինական կարգավիճակ Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար»: Նրա խոսքով՝ «եթե դեռ Մինսկի խումբ կա, ուրեմն կա նաեւ Ղարաբաղյան խնդիր», թեեւ ակնհայտ էր՝ նման քաղաքականությունը հեռանկար չունի:

«Ադրբեջանը վերաապահովագրվում էր՝ առաջ մղելով ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման գաղափարը՝ ելնելով այն հանգամանքից, որ նման խմբի գոյության փաստն արտացոլում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պաշտոնապես չի դիտարկվում որպես բացառապես Ադրբեջանի ներքին գործ, քանի որ դրա կարգավորմամբ ակտիվորեն զբաղվում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Եվ այսօր այդ ձեւաչափը պաշտոնապես չի չեղարկվել։ Ուստի ԵԱՀԿ ՄԽ - ն լուծարելու Փաշինյանի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի երկրորդ հանձնումն է։ Պատահական չէ նաեւ այն, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի ԱԳ նախարար արաբաթի՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում», - ասում է Տարասովը։

Միեւնույն ժամանակ, հայկական դիվանագիտության համար խնդիրն այն է, որ նա ի վիճակի չէ համարժեք գնահատել եւ կանխատեսել իրադարձությունների ընթացքը ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության մեջ, եւ անընդհատ հայտնվում է իրադարձությւոնների պոչում, նշել է փորձագետը:

«Բոլոր հատկանիշներով՝ Մոսկվայում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը անակնկալի բերեց Երեւանին։ Բանն այն է, որ Ադրբեջանի մասնակցությամբ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ նոր ռազմավարական հաղորդակցությունների ի հայտ գալը մարգինալացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանում։ Բացի այդ, Մոսկվան ձգտում է պաշտպանել իր նախագծերը եզրից, չեզոքացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտային իրավիճակի բռնկման հնարավորւթյունը Երեւանի արտաքին քաղաքականության արեւմտյան միտման համատեքստում։ Նա կողմերին առաջարկում է օգտվել ստուգված եռակողմ բանակցային ձեւաչափից։ Ուստի, քանի որ Երեւանը գնում է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման, ապա անհրաժեշտ է դա կապել հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությւթնների ընթացքի հետ, այլ ոչ թե ծաղրել Արեւմուտքին՝ նրա հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր ստորագրելով։ Առավել եւս, որ դրանց իրականացման հեռանկարները բավականին մշուշոտ են, հատկապես Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու լույսի ներքո։ Նման քաղաքականության ռեսուրսը Հայաստանի համար սպառվել է, ինչը, հավանաբար, նշվել է Փաշինյանի և Պուտինի վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի համար գալիս է նոր կարեւոր որոշումներ կայացնելու ժամանակը», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի