|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ-ը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվան հրաժարվի բանակցությունների սեղանի շուրջ նստել Ուկրաինայի հետ ռազմական հակամարտությունը լուծելու համար, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտնել է Պուտինի հետ ցանկացած պահի հանդիպման իր պատրաստակամության մասին, եթե ռուսական կողմը ևս ցանկություն ունենա։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղություն է ցանկանում», - ասում է Թրամփը, - «բայց տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»: «Կտեսնենք, թե ինչ կլինի»,- հավելել է նա։
Խոսելով Կիև զենքի հետագա մատակարարումների մասին՝ ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ն «ուսումնասիրում է այդ հարցը»։