Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրուցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կանդրադառնան Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ կողմից սահմանած պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։
«Պատժամիջոցները չեն կարող երբևէ որևէ դրական ազդեցություն ունենալ, և կարող են վնասել Հայաստանի տնտեսությանը։ Չեմ կարող ասել, որ դրանք նույնպիսի ծանր վիճակ կստեղծեն, ինչպես եղավ 2014,2015թթ-ին, բայց ամեն դեպքում, վնասի տեսանկյունից, իհարկե Հայաստանի տնտեսությունը կկրի վնասներ։Այսինքն մենք կորցնելու ենք այն պոտենցիալը, որը կարող էինք ունենալ, եթե այդպիսի պատժամիջոցները չլինեին, որովհետև թե Իրանը, թե Ռուսաստանը Հայաստանի համար խոշորագույն առևտրային գործընկերներ են»,- ասաց Վարդան Արամյանը։