| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ և սենատոր Լինդսի Գրեհեմը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է  Bloomberg գործակալությունը: 
 
 «Մեզ ավելի շատ պատժամիջոցներ են պետք, ոչ թե ավելի քիչ»,- ընդգծել է սենատորը`միևնույն ժամանակ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների այն հայտարարությունը, որում նա նվազեցնում էր 2016թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության նշանակությունը:
 
 «Ջարեդն ինձ շատ է դուր գալիս, սակայն նա մի շատ մեծ մանրուք է բաց թողնում: Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչ կասեինք, եթե իրանցիները կամ ռուսները ապօրինի մուտք գործեին Հանրապետական կուսակցության նախագահական անձնակազմ», -շեշտել է Գրեհեմը:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ Քուշները ռուսների գործողությունները որակել էր «պառակտումներ առաջացնող» : Նա այն կարծիքին է, որ ՌԴ-ի կողմից ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությունն ավելի մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների քաղաքականությանը, քան հենց ինքը՝ միջամտությունը: