կարևոր
316 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-19 16:57
Հասարակություն

Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար

Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, աղոթք բարձրացրեց առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար։ Հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից: 

Նշենք, որ Ադրբեջանում նախորդ շաբաթվանից սկսվել է ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց դատական ֆարսը: