Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ. հոկտեմբերի 15-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:
Էկումենիկ աղոթքին մասնակցում էին և ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուն, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Աուրել Պերկայի և Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլայի ներկայացուցիչները, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելան, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ գերշ. Միգուել Մաուրի եպիսկոպոս Բուենդիան, Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդեր Վասիլեվը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ, տաճարականներ, հայոց թեմի հոգևորականներն ու համայնքի անդամները:
Իր խոսքում Տաթև Սրբազանը դատապարտեց թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիան Արցախի հայ ժողովրդի հանդեպ, անդրադարձավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծություններին՝ մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոչության իրողությունը, որի ընթացքում հոկտեմբերի 8-ին ռմբակոծվել է նաև Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Որևէ հաջողության չհասնելով ռազմաճակատում՝ ադրբեջանական կողմը, ունենալով Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների աջակցությունը, հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, շենք շինությունները, դպրոցներն ու մանկապարտեզները, այժմ նաև եկեղեցիներն ու սրբավայրերը, որոնք որևէ ռազմավարական նշանակություն չունեն: