|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռմաբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Մարաղայի կոտորածի 27-րդ տարելիցին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ 27 տարի է անցել այն ողբերգական օրից, երբ թշնամին ներ խուժել Մարաղայի տարածք և կատարել մի շարք վայրագություններ՝ խոշտանգելով, գլխատելով անմեղ մարդկանց՝ մեծին ու փոքրին:«Մենք ամեն տարի աղոթք են հղում առ Աստված, որ Տերը լույս և հանգիստ պարգևի մեր անմեղ նահատակներին:
Նրանք նահատակվեցին հանուն արդարության ու ազատության, ազգային պատկանելիության և հավատքի համար: Մենք շարունակելու ենք մեր արդար պահանջատիրությունը: Ցավոք սրտի, մինչև այսօր քաղաքակիրթ աշխարհը դեռևս չի ճանաչել և չի դատապարտել 1915 թվականի Ցեղասպանությունը և այլն: Եթե կամենում ենք հաղթանակ ունենալ, պետք է լծվենք արդարության ձայնը բարձրացնելու գործին»,- մասնավորապես ասել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: