Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Անդրկովկասում փոխգործակցության թեման: Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։
«Պարոն Նախագահի (Փեզեշքիանի,– խմբ.) հետ անդրադարձանք նաև Անդրկովկասում Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության թեմատիկային։ Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերից»,-ասել է Պուտինը:
Պուտինը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է մի շարք արտաքին քաղաքական սյուժեներ. Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները մեծամասամբ համընկնում են։
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ կարևոր է չթուլացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը, կարգավորումը, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում: Բացի այդ, Ռուսաստանը հավատարիմ է մնում Սիրիայում համապարփակ կարգավորմանը և պատրաստ է շարունակել աջակցել Սիրիայի ժողովրդին: Սիրիայի ապագան պետք է որոշեն սիրիացիները։