|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի վարչապետի հավանական թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, որին այսօր պետք է հաստատեն վարչապետի պաշտոնում, խորհրդարանում հայտարարել է, որ Ադրբեջան կատարելիք իր այցը կլինի արտասահմանյան առաջին այցերից մեկը: Նա նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել սահմանների սահմանագծման ու սահմանազատման հարցը և Դավիթ-Գարեջի վանական համալիրի թեման:
Ղարիբաշվիլին ասել է, որ Ադրբեջանը Վրաստանի սերտ և ռազմավարական ընկերն է, և երկիրը ղեկավարում է «իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը», որի հետ ինքը «շատ լավ հարաբերություններ ունի»:
«Մենք երկխոսելու ենք Ադրբեջանի՝ մեր եղբայրական պետության հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և ադրբեջանական բարեկամական կողմը ողջամիտ որոշումներ կկայացնեն, մենք կկարողանանք բանակցություններ վարել և ընդհանուր լեզու գտնել»,- ասել է նա:
Ղարիբաշվիլին նաև մեղադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին դավաճանության մեջ և հավելել, որ Սահակաշվիլին որոշում է կայացրել, որը վնաս է հասցրել երկրին: