Փոխարժեքներ
17 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Մինչ հասարակությունն արդիարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։
Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։
Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։
Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (իմա՝ պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։
Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սուոսով:
Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար։
Նշված գործընթացի վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։