|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Բոլոր վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«90 տոկոսից ավելին:
Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:
Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:
Եկեք չկորցնենք այս հնարավորությունը:
Մենք կարող ենք»: