կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 13:45
Իրավական

Ֆրանսիայի քաղաքացին ԱԺ նախկին պատգամավորից 22 մլն դրամ է պահանջում

Ֆրանսիայի քաղաքացին ԱԺ նախկին պատգամավորից 22 մլն դրամ է պահանջում
Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները. գրում է «Փաստինֆո»-ն:
 
Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը Ֆրանսիայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք: Բայց անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ո'չ պարտքը, ո'չ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին, ի վերջո, դիմել է դատարան և շահել դատը: 
 
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն դրամը և այդ գումարի նկատմամբ 2010 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկված տոկոսները:
 
Նշենք, որ նախկին պատգամավորը բողոքարկել է հիշյալ որոշումը վերաքննիչ դստարանում: Սակայն այս ատյանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Որոշումն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ: Այնպես որ` Նապոլեոն Ազիզյանն այժմ արդեն պարտավոր է վերադարձնել ֆրանսիացու գումարն ու տոկոսները:
 
Շարունակությունը` այստեղ: