|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բաքուն տևական ժամանակ է, ինչ բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը: Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին այս հայտարարություններին, բայց հետո, կարծես, փոխվեց պատկերը: Նկատենք, որ անցած տարվա տարեսկզբին, երբ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը, Բաքվից հնչող հայտարարությունները նոր թափ առան: Նկատենք նաև, որ օրեր առաջ՝ հունվարի 14-ին, 2024-ն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց, թե ինքը՝ որպես նորանշանակ նախարար, կարծում է, որ անհրաժեշտ է մշակել նոր Սահմանադրության նախագիծ, որին ժողովուրը կամ այո, կամ ոչ կասի: Արդարադատության նախարարն, այդուհանդերձ, հրաժարվեց խոսել այն մասին, թե Անկախության հռչակագրի հղումը կմնա՞ նոր Սահմանադրության մեջ: Այստեղ պետք է հասկանալ, թե ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կհաջորդեն Սահմանադրության փոփոխությանը, եթե Անկախության հռչակագիրը դուրս գա այստեղից:
Մանրամասները՝ տեսանյութում