կարևոր
394 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-15 13:43
Աշխարհ

Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ուկրաինկա գյուղը

Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ուկրաինկա գյուղը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Ուկրաինկա գյուղն անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ՝ Կենտրոնական ուժերի խմբավորման ստորաբաժանման հարձակման արդյունքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության զեկույցում նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարձակողական անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքին, ինչպես նաև 137 շրջաններում հակառակորդի կենդանի ուժին։

ՀՕՊ համակարգերը խոցել են ֆրանսիական Hammer կառավարվող երկու ռումբ, ամերիկյան HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի 10 հրթիռ և 85 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։