կարևոր
481 դիտում, 8 ժամ առաջ - 2025-01-24 13:48
Աշխարհ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մի քանի բնակավայրեր. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մի քանի բնակավայրեր. ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մի քանի բնակավայրեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետրոպավլովկա, Վոզդվիժենկա, Վոլկովո, Սոլյոնոյե, Տիմոֆեևկա և Շևչենկո բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։