կարևոր
1150 դիտում, 18 ժամ առաջ - 2025-02-21 16:29
Աշխարհ

Ռուսական զորքը Դոնեցկի ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

Ռուսական զորքը Դոնեցկի ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են ակտիվ առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Իսկ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Նադեժդինկա բնակավայրը:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։