Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին լրագրող Ոսկան Սարգսյանը հարց է ուղղել․
«Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2024 թվականին Տավուշի մարզի համար վերջնական հաստատվել է սուբվենցիոն 20 ծրագիր, որից 4-ն է իրականացվել, 8-ը՝ մասամբ, 8-ն էլ իրականացման տարբեր փուլում է։ Խնդրում եմ հայտնել, թե որո՞նք են մասամբ իրականացված և իրականացման տարբեր փուլերում գտնվող, ընդհանուր առմամբ 16 ծրագրերը, որո՞նք են դրանք իրականացնող կազմակերպությունները, ծրագրերից յուրաքանչյուրը ի՞նչ պատճառով է սահմանված ժամկետից հետաձգվել»։
Մարզպետարանից պատասխալ են․ «2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի մի մասը կազմված է նաև ենթածրագրերից, մասնավորապես Բերդ համայնքի Բերդ քաղաքի թիվ 2 և թիվ 3, Տավուշ, Վ. Ծաղկավան, Չինչին, Վ. Կ. Աղբյուր, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Նավուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար և Այգեպար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի և բակային տարածքների վերանորոգման ծրագիրը, որը կազմված է 15 ենթածրագրերից, որից 10-ի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 5-ի աշխատանքները կավարտվեն 2025 թվականին: Նմանատիպ ծրագրեր առկա են նաև մարզի մյուս համայնքներում, հետևաբար դրանք դիտարկվում են կամ մասամբ ավարտված կամ որպես ընթացիկ ծրագրեր»: