կարևոր
352 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-21 15:46
Հասարակություն

Պարգևավճարների, ֆեստիվառների, համերգների համար լիքը փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա․ Ոսկան Սարգսյան

Պարգևավճարների, ֆեստիվառների, համերգների համար լիքը փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ մարզում կան 10 սողանքային ակտիվ գոտիներ, որոնք գտնվում են Իջևան համայնքի Գետահովիտ /30 տուն/, Ծաղկավան /10-15 տուն/, Ակնաղբյուր /15 տուն/, Վազաշեն /4 տուն/, Աչաջուր /30 տուն/, Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Դիլիջան համայնքի Հաղարծին /3 տուն/, Գոշ, Հովք բնակավայրերում և Դիլիջան քաղաքի «Կենտրոնական» և «Մեծ Թալա» թաղամասերում: Սողանքային երևույթները, բացի բնակելի տներից, վտանգ են ներկայացնում նաև ենթակառուցվածքների համար:

Գետահովիտ բնակավայրում տեղադրված են սողանքային մարմնի տեղաշարժը չափող սարքեր: Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելը ծախսատար գործ է, ուստի չի կատարվում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի, զանազան ֆեստիվառների, Նիկոլ Փաշինյանի ընկերախմբի Սևանա լճի շուրջ հեծանվավազքի, ոչ արդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին միլիարդավոր դրամի պարգևավճարներ հատկացնելու համար պետբյուջեում լիքը փող կա, իսկ սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը որոշելու աշխատանքների համար փող չկա»։