Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 10-ն ունի հիմնանորոգման, 32-ը վերանորոգման(դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Պետական դպրոցների շենքերը նորոգելու համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն իրեն եւ մարզպետարանի պաշտոնյաներին, հայտնի չէ թե որ նվաճումների համար,պետական բյուջեից առատորեն պարգեւատրում է։ Այդ մասին գրում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Տավուշի մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաները 2023թ,-ին պետական բյուջեից ստացել են 71 միլիոն 960 հազար դրամ պարգևավճար, իսկ այս տարի, հունիսի 15-ի դրությամբ՝ 32 միլիոն 75 հազար 200 դրամ պարգևավճար»,- նշել է լրագրողը։