կարևոր
481 դիտում, 4 ժամ առաջ - 2025-01-12 10:00
Քաղաքական

Էս երկիրը տարածք չե´ս սարքելու. Վլադիմիր Մարտիրոսյանը` Նիկոլ Փաշինյանին

Էս երկիրը տարածք չե´ս սարքելու. Վլադիմիր Մարտիրոսյանը` Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Օրինակ դուք պատկերացնում եք, որ որևէ պարագայում Հայ Առաքելական Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոս դառնա «Կյանքի Խոսք» կամ «Եհովայի վկաներ» աղանդների հովվապետը: Որևէ բան կմնա աշխարհի հնագույն քրիստոնեական ազգային Հայաստանյայց եկեղեցուց, թե այն կկործանվի:

Եթե կարծում եք, որ միանշանակ կկործանվի և կվերոփոխվի մեկ այլ հնարավոր է նաև ժողովրդական, բայց, ոչ երբեք ազգային բնույթ ունեցող ինստիտուտի, ապա ինչու չեք կարծում, որ նույն բանը հիմա տեղի է ունենում Հայկական Պետության հետ, նրա ազգային կերպի հետ: Հենց դա է, որ տեղի է ունենում հիմա մեր պետության պարագայում: Քաղաքական աղանդավորականություն դավանող քաղաքական վարձկանները բնաջնջում են հայկական պետության օրգանական հնարավոր գոյության ինստիտցիոնալ և քաղաքական միակ հնարավոր ազգային պետության հիմքը:

Երբ համատեղության կարգով այդ քաղաքական աղանդի ղեկավարն ու պետության ղեկավարը դպրոցում կատարում է փաստացի աղանդավորական քարոզ, որի կարմիր թելը այն է, որ «Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար» նշանակում է այդ երեխան պոտենցիալ գաղթական է դառնալու լավ ապրելու փնտրտուքով, որովհետև նպատակաը բացառապես ԼԱՎ-ը գտնելն է, ոչ թե քեզ եկածն ու հասածը զարգացնելն ու փոխանցելը:

Այս քաղաքական աղանդին մեր երեխաներից, դպրոցներից, նրանց ուղեղը որևէ բանով լցնելու հնարավորությունից պետք հեռու և զերծ պահել: Հեռու պահել հենց այնպես,ինչպես Հայ Առաքելական Եկեղեցի չեն մտնում, թե գաղափարական և, թե քաղաքական աղանդավորականները:

Էս ազգին ժողովուրդ չես սարքելու

Էս երկիրը տարածք չես սարքելու

Էս սերնդին ամորֆ, գաղափարազուրկ, ու քո «լավ ապրելու» մոլուցքով տարված բիոզանգված չես դարձնելու

Էս երկրի զինվորին խաղաղասեր վախկոտ չես դարձնելու:

Էս երկրի եկեղեցին էլ աղանդավորական հավաքի սրահ չես դարձնելու:

Կանք!!!»: