կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 15:19
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումներ հրահրելու, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումներ հրահրելու, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում․ Նաիրա Զոհրաբյան

Այս քարոզարշավն աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Մեր վստահ համոզմամբ՝ վարչապետի ԺՊ–ն օգտագործում է անթույլատրելի բառապաշար, ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի մասին, ըստ էության, էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով՝ մեկ այլ հատվածի դեմ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի՝ բռնություն պարունակող հայտարարությունները՝ «տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ ու ճակատիդ շարում եմ», «դու ոչ մի բան չես, դու տղա չես, դու տղամարդ չես», «ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը», «քաղաքական վենդետաներ, կադրային ջարդուփշուր է լինելու» և այլն։ 

«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու ուղղակի կոչեր են, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր են։ Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել՝ որ դեպքում է նա հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ, երբ տեսնում է՝ իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում»,–ասաց նա։

Ի դեպ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ասուլիսի գալիս ահազանգ է ստացել, որ  գումարներ են բաժանվում․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 41,1 միլիոն դրամ բաշխել մարզի համայնքներին։