Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․
«Առողջապահության նախարարությունը երեկ հրապարակել էր վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի համավարակի աճի ցուցանիշները, համաձայն որի՝ արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Ներկայացնելով վարակի վերարտադրության ցուցանիշը՝ 1.48, եզրակացրել է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը:
Ո՞ւմ համար են առողջապահության նախարարության կանխատեսումները։
Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։
Կանխատեսումերն իսկապես մտահոգիչ են։ ԱՆ կոչը պետք է ուղղված լինի իր շեֆին՝ կառավարության ղեկավարին։
Արդյո՞ք առողջապահության նախարարությունը հաշվարկել է, թե իրենց գերագույն գլխավոր «վարակաբանի» մարտի 1-ի՝ վարչական ռեսուրսով կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ավտոբուսներով հազարավոր քաղաքացիների տեղափոխման ժամանակ, որտեղ բացարձակապես չէին պահպանվում հակահամաճարակային կանոնները, որքան մարդ է հիվանդացել և վարակել։ Նախազգուշացրե՞լ է, արդյոք, նախարարը Փաշինյանին, որ արդեն իսկ սկսած «նախընտրական քարոզարշավի» շրջանակում մարզից մարզ հանդիպումները հիվանդության անկանխատեսելի աճով են սպառնում։ Թե հակահամաճարակային կանոնների պահպանումը այս դեպքերի վրա չի տարածվում։ Ամբողջական դասարաններով գյուղերում ստի հանրահավաքների հետևանքները հաշվարկվա՞ծ են։
Կարող ենք արձանագրել, ըստ էության, մենք վերադառնում ենք համաճարակի սկզբնական փուլ՝ երբ չկար միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու համար։ Մի կողմից երկրի առաջին դեմքի անպատասխանատու վարքագիծն է, մյուս կողմից՝ նրա ենթակայության տակ գտնվողների այդ վարքագծի ճիշտ հակառակ հորդորները։
Վիճակը վերահսկողության տակ պահելուհամար պետք է արվի երեք կարևոր քայլ.
1. Սաստել կամ մեկուսացնել գերագույն գլխավոր վարակաբանին
2. Վերականգնել պետության հանդեպ վստահությունը
3. Հրատապ Հայաստան բերել պատվաստանյութ։
Ամբողջ աշխարհը շարժվում է պատվաստման ճանապարհով, իսկ մեր Առողջապահության նախարարությունը դեռ շարունակում է հանդես գալ դիմակ դնելու կոչերով։ Այն տեմպը, որ ընտրել է մեր կառավարությունը պատվաստման համար, Հայաստանին սպառնում է նոր աղետով և նոր մահերով։ Չկա հստակ տեղեկություն, թե որքան պատվաստանյութ է բերվել Հայաստան, որքան մարդ է պատվաստվել, ում և ինչ կարգով է արվում պատվաստում, ում է տրվում առաջնահերթություն, ինչ մեխանիզմով։ Սրանք հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները պետք է օր առաջ տրվեն հանրությանը։ Այլապես «օդում կախված լուրերը» բոլորովին այլ սխեմաների մասին են վկայում։
Դժվար է ճիշտ գնահատել՝ էլի հերթական անկարողությունն է, թե հերթական անգործությունը։ Դժվար է ճիշտ գնահատել՝ ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սա էլ արվում է դիտավորությամբ , թե հերթական անգրագիտությունն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ինչ-որ չնչին քանակով պատվաստանյութ է բերվել, որը կարծես թե ՔՊ-ի յուրայինների շրջանում մեջ-մեջ է արվել. ոչ մեխանիզմ կա, ոչ՝ ծավալ»։