|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձավ Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցման պրոցեսում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ նոր տվյալներ չարաշահումների մասով դեռ չկան, հնչեցված թիվը 24 միլիարդ դրամ է, դեռևս հստակ չէ, թե չարաշահումը հստակ ինչին է վերաբերում, որովհետև հարուցված գործը պրոցեսի և անձանց ընդարձակ շրջանակ է ներառում: Այժմ նախարարությունը հսկում է, որ ճանապարհի կառուցման գործընթացում առկա թերությունները վերացվեն և արվեն պատշաճ որակին համապատասխան:
«Հիմա նախատեսում ենք ամենադժվար հատվածում` Սիսիան-Քաջարան հատվածում աշխատանքներն ակտիվացնել»,- ասաց նախարարը: