Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerevan.Today-ը գրում է․ «Կառավարությունը մեկ օրում հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որով ՀՀ արտաքին պարտքն կավելանա ընդհանուր առմամբ 286 մլն եվրոյով:
Երկրորդ վարկային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանին 236 մլն եվրո վարկի տրամադրում:
Նախագծում մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։
Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Հյուսիսային և հարավային ենթահատվածներում ճանապարհի կառուցման աշխատանքները ներառում են՝
ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներով ճանապարհի, 8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցում, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում»:
Հիշեցնենք, որ նույն նիստում կառավարությունը հավանություն էր տվել նաև 50 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքմանը»։