Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Դամասկոսի օդանավակայանն առաջին անգամ բացվել է 2024 թվականի դեկտեմբերի 8-ից կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից։
«Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Քաթարից, այն արդեն օդ է բարձրացել», - ասել է գործակալության զրուցակիցը՝ նկատի ունենալով էմիրության՝ Qatar Airways ազգային ավիաընկերության Դոհայից թռիչքը։ Քաթարական կողմը հունվարի 2-ին հայտարարել է շաբաթական երեք անգամ ստանդարտ հաճախականությամբ թռիչքների վերսկսման մասին։ Բացի այդ, օդանավակայանն առավոտյան Էր Ռիադից բեռնատար ինքնաթիռ է ստացել։
«Սիրիական ավիաուղիներ» ազգային ավիաընկերության տվյալներով ՝ հունվարի 7-ին թռիչքներ են բացվում Դամասկոսի և Դուբայի միջև: Սիրիական մեկ այլ փոխադրող ՝ Cham Wings-ը, վերսկսում է ամենօրյա թռիչքները դեպի Շարժա:
Մայրաքաղաքի օդանավակայանն առայժմ միակն է երկրի չորս օդանավակայաններից, որը վերադարձել է բնականոն աշխատանքի: Սիրիայի երկրորդ ամենամեծ օդանավակայանը՝ Հալեպ քաղաքում, երկարաձգել է հատուկ գործող ռեժիմը մինչև հունվարի 12-ը, ինչը ենթադրում է սիրիական ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ ստանալու կամ բաց թողնելու հատուկ թույլտվության անհրաժեշտությունը։ Եվս երկու օդանավակայաններից՝ Լաթաքիայից և Ալ-Քամիշլիից, թռիչքները դադարեցվում են մինչև հունվարի 21-ը։