կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 23:15
Տարածաշրջան

Վրաստանում միջազգային կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը՝ որոշ բացառություններով

Վրաստանում միջազգային կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը՝ որոշ բացառություններով

Վրաստանում միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը: Այս մասին հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Միաժամանակ, քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, կանոնավոր միջազգային չվերթների վրա հաստատված սահմանափակումները չեն տարածվում այն ուղիղ միջազգային չվերթների վրա, որոնք կատարվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանից․ դրանք են՝ Մյունխենը, Փարիզը և Ռիգան:

Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր օդային երթևեկությունը կվերսկսվի օգոստոսի 2-ից, իսկ Փարիզ-Թբիլիսի-Փարիզ չվերթը օգոստոսի 8-ից: