|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանին խնդրեց գնահատել՝ ինչպիսի՞ն էր 2024 թվականն Իրանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան հարաբերությունների համար, և հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպիսի՞ տարի է լինելու 2025 թվականը, ինչի՞ն պատրաստվել:
Շահնազարյանի խոսքով, Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման ընթացքը բնականոն էր, թեև օգտագործվում է առկա հսկայական ներուժի ընդամենը փոքր հատվածը։
«Հայաստանն Արևմուտքի հետ անպտուղ սիրախաղերի փոխարեն՝ իր անվտանգությունն ապահովելու համար հայացքը պետք է ուղղի դեպի Արևելք, որտեղ առանցքային նշանակություն ունի բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Ես կցանկանայի հատուկ ընդգծել քաղաքական և ռազմական ոլորտներում հարաբերությունների զարգացումը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ՝ հատկապես ՀՀ ինքնիշխանության պահպանման գործում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: