|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Պաշտպանության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որը թույլ է տալիս վերաբացել բանակի մարզական ակումբները։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով։
ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ իրենք նախապատրաստվում են զորակոչին, և եթե Ազգային ժողովը հասցնի այս օրենքն ընդունել, ապա արդեն այս զորակոչին այդ բանակային ակումբները կբացվեն։
Խոսքը վերաբերում է օլիմպիական սպորտաձևերին։
Անդռադառնալով տեղերին՝ Բալայանն ասաց, որ դրանք սահմանափակ են լինելու, և նախարարությունն այդ հարցերում խորհրդակցելու է մարզական ֆեդերացիաների հետ։ Իսկ հիմա, ըստ փոխնախարարի, գործում է սպորտային վաշտը։