|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը, ինչի առթիվ մատուցվում է սուրբ և անմահ պատարագ. հայտնում է Yerkir.am-ը:
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից:
Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:
Պատարագին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.