Փոխարժեքներ
04 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղի մշակույթի տան պատին դրսի կողմից նկարված են եղել Նժդեհի և Մոնթեի նկարները։
Yerkir.am-ի տեղեկություններով` այս մասին իմանալով` Փաշինյանի իշխանության վերին օղակներից հրահանգ է տրվել, որ այդ դիմապատկերբերը պետք է ջնջվեն պատից։
Yerkir.am-ին աշնակցիները պատմեցին, որ Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը զանգահարել է Աշնակ գյուղի վարչական ղեյավարին և ասել` ջնջեք այդ նկարները։
Աշնակ գյուղի վարչական ղեկավարը, ըստ գյուղացիների, ընդդիմանում է և չի ջնջում նկարները, ինչի պատճառով վերջինիս ազատում են աշխատանքից։
Նոր նշանակված ղեկավարը մի օրվա մեջ իրագործում է իշխանության հրահանգն ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ միասին պատից քերում Նժդեհի ու Մոնթեի նկարները։
Ներկայումս պատը ներկված է, և հենց այդ «նորոգման» պատճառաբանությամբ էլ քերել են նկարները։
Տոնական, ոչ աշխատանքային օրվա պատճառով Yerkir.am-ին չհաջողվեց կապ հաստատել Թալինի համայնքապետարանի հետ, մեր զանգերին չպատասխանեցին նաև միջադեպի մասնակից պաշտոնյաները։
Yerkir.am-ը առաջիկա օրերին կներկայացնի Փաշինյանի իշխանության այս հերթական թրքահաճո քայլի մանրամասները։