Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2009 թվականի օգոստոսի սկզբից հայտնվել եմ փողոցում, արդեն 9-րդ տարի է, ինչ նախագահական նստավայրի դիմաց եմ ապրում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ Էմմա Սահակյանը, որն այսօր ևս կառավարության շենքի առջև էր՝ պահանջում էր արդարություն։
Տիկին Էմման ասաց, որ իրենից ապօրինի խլված բնակարանն ու հարստությունը վերադարձնելու համար դիմել է մինչեւ Վճռաբեկ դատարան, սակայն՝ ապարդյուն։
Ի դեպ, ուշագրավ է, որ 2017 թվականից նա անձնագրով գրանցված է Բաղրամյան փողոցում: «2 տարի գրանցված եմ եղել Բաղրամյան փողոցում, այսինքն՝ Բաղրամյան փողոցն իմ սեփականությունն էր։ Անձնագիրս ստացել եմ Արաբկիրի ոստիկանությունից։ Հետո հասկացել են՝ ինչ են արել, փոխել են գրանցումս այն տարածքում, որտեղ ապրում եմ շուրջ 9 տարի՝ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ։ Արդեն 83 տարեկան եմ, 8 ձմեռ ապրել եմ դրսում, արդեն 9-րդն է գալիս, չեմ կարողանում արդարության հասնել ու իմ ողջ հարստությունը վերադարձնել»,- ասում է տիկին Էմման ու շեշտում, որ իր խնդրով բազմաթիվ անգամ դիմել է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, սակայն նա էլ ականջալուր չի եղել իր խնդրին:
«Չեն անում, գոնե մի սենյականոց բնակարան տան, որ ես կարողանամ ապրել այնտեղ։ Մի ամիս առաջ կառավարության կազմբաժնից ասացին, որ Երեւան քաղաքում ազատ բնակարան չկա, կուզե՞ք մարզում ժամանակավոր բնակարան տանք, մինչեւ հարցը լուծվի։ Ես էլ մտածեցի, եթե ժամանակավոր է, 9 տարի է՝ նախագահականի դիմաց եմ ապրում, հրաժարվեցի։ Դրանից 20 օր հետո քաղաքապետարանը 176 բնակարան է բաժանել, հիմա էլ բնակարաններ է աճուրդի հանում, իսկ ինձ ասում են՝ ազատ բնակարան չկա»,- պատմում է Էմմա Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: