կարևոր
433 դիտում, 48 րոպե առաջ - 2026-09-24 22:53
Հասարակություն

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։

Ըստ Գագիկ Շամշյանի՝ սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են եկել՝ տեսնելով, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ հավանաբար նկարը հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։

Ով է նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէ, բայց շատերի մոտ  կա կարծիք որ նկարը հեռացվել է Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։