Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
«Քաղաքացիական պայմանագիր» անվանումը կրող կուսակցությունը մոլախոտի նման իր արմանտները գցել է շատ վաղուց՝ 2013 թվականից։ Այն ժամանակ «ՔՊ»–ն դեռ հանրային–քաղաքական միավորում էր։ Փաշինյանը դեռ հրապարակավ «պատմական» և «իրական» հայաստանների միջև բաժանարար գծեր չէր անցկացրել, չէր արտասանել, որ, օրինակ, արցախյան առաջին պատերազմում «պլյուս–մինուս» 5800 զոհ ենք ունեցել։ Հայ ժողովուրդը՝ պարտություն, կապիտուլյացիա, սահմանազատում–սահմանագծում, «Զանգեզուրի միջանցք» և կղերա–ֆեոդալիզմ եզրույթներին ծանոթ չէր, ուստի դժվար թե իշխանության այսօրվա հռետորաբանությունն այդ տարիներին սոսկ անտարբերությամբ ընդունվեր։
Եկեք մտավարժանք անենք։ Մի պահ պատկերացնենք, որ, օրինակ, ՔՊ ներկայացուցիչներից Արմեն Գրիգորյանը (ներկայում ԱԽՔ քարտուղար) 2014 թվականին հայտարարում է, թե Արցախի թեման փակված է, և այն ոչ միայն հայկական չէ, այլև չի էլ եղել․․․ Ինչպե՞ս կընդուներ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության մի մասը։
Ա․ Սերժ Սարգսյանը ՔՊ–ի միջոցով ուզում է «օվերտոնի պատուհան» բացել և անվտանգության գոտի համարվող 7 շրջանների հանձնումը ներկայացնել իբրև բոլոր լուծումներից լավագույնը
Բ․ Փաշինյանի թիմ ներթափանցել են այլ ուժեր, որոնք ուղղորդվում են իշխանության կողմից
Այս ամենն իհարկե հաշվարկել էր թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ արտաքին հզոր ուժերը, որոնց նա «պարտվեց» և թե այս երկու ուժերի միջոցով ու միջնորդությամբ իշխանության եկած Փաշինյանը։
Միայն 44-օրյա պատերազմից հետո էր, որ Փաշինյանն ու ՔՊ խմբավորման մյուս անդամները աստիճանաբար՝ 80, 90, 100, 120 և 180 աստիճանով «փոխեցին» իրենց տեսակետները՝ վախենալով իրենց գաղափարակիցների զայրույթից։
Հնարամիտ Փաշինյանը նորօրյա պատմագրությունը բաժանեց պատմական երկու շրջանների՝ «պատմական և իրական Հայաստան»։ Այն, ինչ նախկինում ասվել էր իրենց կողմից՝ Արցախի, ՀՀ արտաքին քաղաքական կուրսի և շատ այլ թեմաների մասին, ճանաչվեցին որպես «պատմական Հայաստան»–ի մտքեր, կարծես թե դրանք Արտաշես Ա–ի օրոք էին ասվել։
«Ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են թշնամի համարում, պետք է փոխենք դիտանկյունը»,- ժամանակին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 28, 2021 թ․
Քանի որ Փաշինյանի «հարափոփոխ» մտքերը ձեզ շատ ենք ներկայացրել, այս անգամ կհիշեցնենք պետական այլ բարձր պաշտոն զբաղեցնող, ծնունդով արցախցի պաշտոնյայի «պատմական Հայաստանի» ժամանակաշրջանում ունեցած դիրքորոշումը ։
«1993 թվականին հունիսի 12-ին կրկին տատիկ-պապիկիս տանն էի, երբ լսեցի Մոնթեի մահվան գույժը: Երկար ժամանակ չէի ուզում համակերպվել այդ լուրի իրական լինելու հետ: Երկար լաց էի լինում… Նույնիսկ 9-10 տարեկան երեխայի հոգու մեջ նա իր տեղն ուներ…
Երեկ Մոնթեն 55 տարեկան կդառնար: Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ միջոցը Արցախի ներկայիս տարածքի պահպանումն է, քանզի այդ տարածքի ցանկացած զիջում մեր պատմության վերջին էջը թերթելու վտանգ կստեղծի: Ասում են` Մոնթեն իր պատկերացրած Արցախի քարտեզն է ունեցել, որը քիչ է տարբերվում ներկայիս Արցախի քարտեզից: Այդ Արցախի ստեղծումը ու պահպանումը իսկապես կլինի նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը»,- ոչ շատ վաղ անցյալում է սա գրել ԱԽՔ-ը:
Թե ինչ էր զգում Արմեն Գրիգորյանը 2020-ի նոյմբերի 9-ին և 2023–ի սեպտեմբերի 19-ին, կիմանա Արմեն Գրիգորյանի շրջապատը, մեկ էլ Ավոյի հոգին, ով վերևից նայում էր, թե ինչպես են Գրիգորյանը, Փաշինյանն ու այլոք միահամուռ թերթում Հայաստանի վերջին էջը։
Անգամ Հայոց պատմության վերջին էջը շրջելուց հետո Գրիգորյանը շարունակեց պաշտոնավարել։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր էլ նույն ոգևորությամբ ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Հայաստանի սահմանների անվտանգության և Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի և հայ–ադրբեջանական համաձայնագրի մասին։
Դեռ 2019 թվականին սույն պաշտոնյան հայտարարում էր, որ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը պետք է փոխել, քանի որ այն 2007 թվականից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։ Այն ժամանակ մոլորության մեջ գտնվող հասարակության մի մասը չէր հասկանում նրա այս տողերի իմասը։ Պատճառն այն է, որ ոչ բոլորը գիտեին, թե իրականում ով է Արմեն Գրիգորյանը՝ գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին լինելուց զատ։
Արմեն Գրիգորյանը մոտ 2 տասնամյակ մասնակցել է «դասընթացների» Բրյուսելում և գլխավորապես ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում։
Հայաստանի անվտանգության ռազմավարությունը փոխել ասելով իրականում ԱԽՔ քարտուղարը խոսում էր արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին։ Հիմա սրա շուրջ խոսույթն ավելի բաց է և առանց չակերտների։
Քանի որ Արցախի թեմայից շեղվեցինք, անդրադառնանք նաև «պատմական Հայաստանի» ժամանակաշրջանին վերագրվող ԱԽՔ քարտուղարի այլ մտքերին, որոնք, ի տարբերություն Արցախի, դառնում են իրական Հայաստանի մաս։
«Ռուսական շահերը սպասարկող ցանկացած սուբյեկտի համար պետք է վճարի Ռուսաստանի քաղաքացին, այլ ոչ թե՝ Հայաստանի: Ռուսաստանը պետք է վճարի Հայաստանում գտնվող ռազմակայանի համար, եւ այդ գումարը պետք է ուղղվի գազի գնի սուբսիդավորմանը».- գրել է Արմեն Գրիգորյանը:
Ցանկացած ողջամիտ իշխանություն, Գրիգորյանի այս խոսքերից հետո նրան լավագույն դեպքում կարող էր աշխատանքի վերցնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը՝ որպես զուգարան մաքրող, քանի որ մեր երկրում ուղղիչ աշխատանքային գաղութի ինստիտուտը զարգացած չէ։
Եվ ով կարող էր տարիներ առաջ մտածել, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը բացառապես ռուսական շահերի սպասարկման օբյեկտ դիտարկողն ու ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նույն մարդն է լինելու։
Եվս մի արձանագրություն․
«Վերջին շրջանում Ռուսաստանի վարքագիծը Հայաստանի նկատմամբ մեզ հուշում է, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը: Հստակ է, որ տարածաշրջանում Ռուսաստանը Հայաստանի կարիքը ավելի շատ ունի, քան Հայաստանը՝ Ռուսաստանի: Եվ այս հանգամանքը պետք է ծառայի Հայաստանի շահերին, այլ ոչ թե՝ Ռուսաստանի»,- հավելել էր ՀՀ ԱԽՔ-ը:
Վերադառնանք Արցախին:
«Արցախի ազատագրման պայքարում մենք տեսանք, որ միջազգային հանրության գնահատականը որոշիչ դեր չի կարող խաղալ: 1993թ. ապրիլին հայկական զորքերը ազատագրեցին Քարվաճառը: Դրան հետեւեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը կոչ էր անում հայկական զորքերը դուրս բերել այդ տարածքից, սակայն հայկական կողմը ոչ թե հետեւեց այդ բանաձեւին, այլ կենսական նշանակության նոր տարածք ազատագրեց` Աղդամը: Դրան հետեւեց Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը, որին էլ հետեւեց Ֆիզուլիի, Ջեբրայիլի ու Կուբաթլուի ազատագրումը: Անվտանգության խորհուրդը իր 4-րդ բանաձեւը ընդունեց, երբ հայկական զորքերը ազատագրեցին Զանգիլանն ու Հորադիզը»,- գրել է Արմեն Գրիգորյանը:
Այստեղ դժվար է չհամաձայնելը քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս Արմեն Գրիգորյանի հետ։ Թեպետ նա ենթագիտակցորեն հայկական տարածքները ներկայացնում է ադրբեջանական տեղանուններով, բայց և ասում է այն, ինչը հիմա երբեք չի ասի։
2022 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արեց մի հայտարարություն, որից հետո Արցախի հարցում ՀՀ իշխանությունների սրընթաց նահանջն ավելի տեսանելի դարձավ․
«Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը», — հայտարարել էր ՀՀ վարչապետը:
Արդյոք Ազգային անվտանգության խորհրդի նիստին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդե՞լ է իր տեսակետը, որ Արցախի հարցում միջազգային հանրության գնահատականը որոշիչ դեր չի կարող խաղալ:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը՝ Շարլ Միշել, Իլհամ Ալիև, Փաշինյան և Էմանուել Մակրոն, ՀՀ վարչապետը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ 2023–ի մարտին ՀՀ ԱԽՔ քարտուղարն ասում է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց չի քննարկվել։ Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկում Արցախի Հանրապետությունը՝ իրագործելով 2022–ի պայմանավորվածությունը։
Մինդեռ 2023-ի մարտին Արմեն Գրիգորյանը «Ազատություն ռադիոկայանին» տված իր հարցազրույցի ժամանակ հայտարարում էր.
«Մի բան ակնհայտ է՝ ՔՊ–ական իշխանությունը ամնեզիայով չի տառապում, բայց ամեն ինչ անում է, որ ժողովուրդը դրանով հիվանդանա։ Ըստ քաղաքական պատեհության՝ իշխող խմբակցությունը պատրաստ է ջնջել ոչ միայն անցյալը, այլև ներկան։»
Այսուհետ Դուք կարող եք աջակցել մեզ: Ձեր աջակցությունը կօգնի մեզ շարունակել ուսումնասիրել այն թեմաները, որոնց մասին Հայաստանում շատերը վախենում են խոսել: Մեր կարծիքով, անկախ հետաքննական լրագրությունը պետք է զարգանա միայն իր ընթերցողների հետ շփման մեջ և միայն նվիրատվությունների միջոցով։
Մենք երախտապարտ կլինենք յուրաքանչյուր դոլարի համար:
Աղբյուրը՝ fact-check.am-ի