|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
168.am-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ:
Նա նշեց, որ գնացքը դատարկ վագոններով անցել է և կանգ չի առել կանգառում մարդկանց տեղափոխելու համար համար:
Քաղաքացին պնդում էր, որ 5-6 րոպե անց, երբ պետք է մոտենար հաջորդ գնացքը, հակառակ ուղղությամբ ընթացել է րոպեներ առաջ անցած դատարկ գնացքը և կրկին կանգ չի առել:
Մարդիկ մոտավորապես 20 րոպե սպասելուց հետո սկսել են բողոքել, երբ վերջապես նրանց սպասարկել է հաջորդիվ ուշացումով մոտեցած գնացքը:
Մեզ հետ զրույցում քաղաքացին նշեց, որ դա դիտավորություն էր, և իր կարծիքով՝ դա իշխանության կողմից մարդկանց տեղաշարժը դեպի Ֆրանսիայի հրապարակ խոչընդոտելու նպատակ ունի: Մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապի բաժնի հետ, սակայն, թերևս, ոչ աշխատանքային օրվա պատճառով, ապարդյուն։
Մամուլի պատասխանատուին ուղղված մեր զանգերը նույնպես մնացին անպատասխան:
Աղբյուրը՝ 168.am