Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր կառավարության նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՊՆ-ն առաջարկել է, որ նախարարներն ու գերատեսչության ղեկավարները Նոր տարվա նախաշեմին այցելեն զորամասեր: Վարչապետն առաջարկեց հավաքել այդ թեմայով բոլոր առաջարկությունները և ի մի բերել կարճ ժամկետում:
«Ովքեր ցանկություն ունեն, և լավ կլինի, որ բոլորն այդ ցանկությունն ունենան, այցելեն որևէ զորամաս: Դա կարևոր է ու, բարոյական առումով, ճիշտ»,- ասաց վարչապետը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ, հաշվի առնելով անցած տարվա փորձը, առաջարկել են այցելել կա'մ մոտ զորամասեր, կա'մ հայրենի բնակավայրի զորամասեր: Նաև առաջարկվում է այցելել ոչ միայն զորամասեր, դիրքեր, այլ նաև սահմանամերձ բնակավայրեր: Սեյրան Օհանյանը նշեց, որ արդեն կազմել են ցուցակները: «Լավ կլինի ասեն, թե ով որտեղ է գնալու, որ ուղեկցենք»,- ասաց պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարներն այցելում են զորամասեր: