|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«ՀՈՒՆԻՍ 12-ը խարանն է այս չարիքի իշխանության և նրա ղեկավարի ճակատին, որով նա ևս մեկ անգամ փաստեց ստի գերադրական աստիճանը՝ ռմբահարելով խաղաղ ժողովրդին, վերջնականապես ցույց տալով իր՝ արյան ծարավ նկարագիրը: Ունեցանք 100-ից ավել ծանր և միջին կարգի վիրավորումներ, անխնա ծեծ ու ջարդ ոստիկանության կողմից, մարդկանց ինքնասիրությունը վիրավորող աննախադեպ և համատարած ստորացման դեպքեր, սակայն այս բոլորին հակառակ մեր ժողովուրդը չընկճվեց, և դեռ ավելին, կամքով ցույց տվեց, որ այս Շարժմանը հաղթել չի լինի: Այստեղ հատկապես ցանկանում եմ շեշտել մեր արցախցի հայրենակիցների հանգամանքը, որոնց այս չարիքը ոչ միայն հայրենազրկել է իր գործընկերոջ հետ համագործակցաբար, այլև հալածանքների ենթարկել և մեծ ծավալի ատելություն սերմանել նրանց նկատմամբ, այս անգամ Մայր Հայրենիքում:
Հունիս 12-ը դեռևս իր պատշաճ գնահատականը չի ստացել, սակայն մենք հետևողականորեն հասնելու ենք այդ ոճիրի բացահայտմանն ու պատշաճ դատապարտությանը»,- այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում