| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կիրակի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվեց «Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը» թեմայով ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի ամուսնու՝ պարոն Պետրոսի կազմակերպած բանավեճը՝ քպականների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև:
Իշխանական պատգամավորների թիկունքում տեղ էր զբաղեցրել և նրանց անբովանդակ մտքերին ինքնամոռաց արձագանքում և ծափահարում էր Ավետիք Չալաբյանի գործով հռչակավոր դարձած Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ հանդես եկող Թոռնիկը: Ի դեպ, ագրարայինից Թոռնիկը միայնակ չէր եկել բանավեճին: Կադրերում նկատելի էր նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողներից մեկը:
Yerkir.am-ն ամփոփ ներկայացնում է Չալաբյանի ձերբակալությունից հետո /մայիս, 2022թ./ Թոռնիկի կյանքում կատարված դրական փոփոխություների ժամանակագրությունն ու փաստերը:
1. Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը գիտական խորհրդի 2022թ. մայիսի 17-ի նիստում շնորհակալություն է հայտնել Թոռնիկին
2. Ագրարայինի ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նշանակում է Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն
3. Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նշանակում է համալսարանի մարքեթինգի և զարգացման բաժնի առաջատար մասնագետ:
4. Թոռնիկը դառնում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
5. Թոռնիկը երկրորդ անգամ ընդունվում է մագիստրատուրա
6. Թոռնիկը ձևակերպվում է որպես հայցորդ
7. Թոռնիկը պաշտոնի է նշանակվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում
Զավեշտն այն է, որ այս ողջ ժամանակահատվածում Թոռնիկի բոլոր ձեռքբերումներն ու առաջխաղացումներն ապօրինի են: Համալսարանի վարչական և պետական կառավարման մարմնի անդամ աշխատող Թոռնիկը ներկայանում է որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի ուսխորհրդի նախագահ կամ հոգաբարձուների խորհրդի ուսանողության քվոտայով նշանակված անդամ:
Ի դեպ, Թոռնիկի ինքնակոչ լինելը հաստատել է անգամ վերոնշյալ բանավեճի կազմակերպիչ պարոն Պետրոսի կնոջ՝ տիկին Ժաննայի ենթական, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Փաստորեն, Թոռնիկի ծառայություններից օգտվողները արդեն որոշել են բաց օգտագործել նրա հմտությունները: