|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսվում է, որ բուհի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Yerkir.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չէ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի կանոնադրությունը:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն նշված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Yerkir.am-ին ուղարկված պատասխանում նշել է, ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի կանոնադրությունը ԿԳՄՍ նախարարության կողմից չի հաստատվել: Այսպիսով ստացվում է, որ ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն օրենքից դուրս է, իսկ ուսխորհրդի նախագահ ներկայացող, Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկն ինքնակոչ է: Ամեն դեպքում հասարակությունը շահել է, քանի որ Թոռնիկը կարող էր ներկայանալ, օրինակ՝ էնդոկրինոլոգ կամ գեներալ: