| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում:
Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա:
Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
 Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: 
 Նշանակվել են համալիր փորձաքննություններ: 
 Էդգար Հ.-ն ձերբակալված է:
 Կատարվում է նախաքննություն: