|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսվում է, որ բուհի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Yerkir.am-ի տեղեկություններով ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չէ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի կանոնադրությունը:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն նշված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով: Ուսխորհրդի կանոնադրության նախարարության կողմից չհաստատված լինելու պարագայում, ստացվելու է, որ ագրարայինի ուսանողական խորհուրդը լեգիտիմ չէ, իսկ խորհրդի նախագահ ներկայացող, Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկն ինքնակոչ է: