|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կատարից և Իսրայելից պատվիրակություններ են ժամանել Կահիրե՝ ամբողջացնելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցում են նաև ամերիկյան կողմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Շահագրգիռ կողմերը մեկնարկել են ինտենսիվ քննարկումները Գազայում հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի վերաբերյալ։
Քննարկման առանցքում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը խթանելու ուղիները՝ որպես բնակչության տառապանքը մեղմելու և տարածաշրջանի կայունությանն աջակցելու ջանքերի մի մաս։
Իսրայելական աղբուրների տեղեկացմամբ՝ Իսրայելը պատրաստ է շարունակել հրադադարը Գազայում՝ ավելի շատ պատանդներ ազատ արձակելու նպատակով։ Իսրայելը հայտնել է, որ առանց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների՝ մարդասիրական օգնության մուտքը Գազա չի շարունակվի։