|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման շուրջ: ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածից ազատ արձակված պատանդներին ընդունելու նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին, գործողությունն անվանվել է «Ազատության թևեր»:
42-օրյա հրադադար և հաշտություն: ՑԱԽԱԼ-ն աստիճանաբար դուրս է բերում զորքերը Գազայի հատվածից։ Գազայի բնակիչների համար օրական 600 բեռնատար հումանիտար օգնություն է մատակարարվելու:
ՀԱՄԱՍ-ը գործարքի առաջին փուլում կազատի 33 իսրայելցի պատանդների: Իսրայելը բանտերից ազատ է արձակում 30 պաղեստինցու յուրաքանչյուր քաղաքացիական անձի և 50 -ը՝ յուրաքանչյուր զինծառայողի դիմաց:
Եթե կողմերը համաձայնության չգան 42 օրից, ապա ռազմական գործողություններն ավտոմատ կվերսկսվեն։